Գրքում ներկայացված է Սամվել Մկրտչյանի «Ջեյմս Ջոյս և «Ուլիսես». տեքստ, կառուցվածք, լեզու» առաջաբանը` Ջ. Ջոյսի կյանքի ժամանակագրության զուգահեռությամբ, «Ուլիսես»-ի սխեման ըստ Ս. Գիլբրթի, վեպի տեքստը` տողատակի և լուսանցքի ծանոթագրություններով, ինչպես նաև հավելված, որն ընդգրկում է պատկառելի պատկերասրահ:
Ուլիսես (հայերեն առաջին հրատարակություն), Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ (անգլերենից), ծանոթագրություններով, ձևավորմամբ և հեղինակային հրատարակությամբ հայերեն տպագրված (2012) Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը: Նախագիծը` Հասմիկ Դանիելյանի: Թարգմանված է James Joyce, Ulisses. Ed. with an Introduction and Notes by Jeri Johnson. Oxford University Press (2008) հրատարակությունից: Տպագրված է Հայաստանի Հանրապետությամբ Հայրապետ հրատարակչատան տպարանում: Գիրքը կրկնաշապիկով է։